ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

Դուք սովորական թալանչի չեք, դուք կեղեքիչ եք

Դուք սովորական թալանչի չեք, դուք կեղեքիչ եք
08.10.2025 | 11:54

«Ինքնիշխան» տականքներ, ձեր «իրական» Հայաստանը պետություն է, որտեղ այդ պետությունը պաշտպանելիս առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած զինհաշմանդամին անհրաժեշտ դեղերը հասցնելու համար (ոչ բոլոր դեղերն են անվճար) հասարակ քաղաքացիներն ամեն անգամ ստիպված են լինում բարերարների դռները թակել, որ բուժման կուրսը երկար ժամանակով չընդհատվի։

Սա է, ձեր իրական դեմքը, իսկ դուք պետության փողերը վատնում եք ձեր շրջապատին (նույնիսկ կատուներին) շռայլորեն պարգևատրելու, պաշտոնյաների երեխաների «ուսումն» ու առաջին տիկին չհանդիսացող գոյանքի շրջագայություններն էլ հարկատուներիս հաշվին կազմակերպելու համար։

Չէ՛, դուք սովորական թալանչի չեք (թալանչին փառք է ձեր համեմատ) դուք ԿԵՂԵՔԻՉ եք։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ